Դուդուկն ու կլառնետը ինչ-որ իմաստով նման են իրար, երկուսն էլ հոգու երաժշտություն են. Ֆրանսիացի կլառնետիստ

22:19 • 01.10.15

Օրերս Հայաստանում էր ֆրանսիացի կլառնետիստ Ֆիլիպ Պերոն, ով կատարում է «Բրավո Վիրտուոզ» ֆիլմի երաժշտության կլառնետի հատվածը:


Tert.am-ի հետ զրույցում վերջինս պատմեց, որ ինքն առաջին անգամ է Հայաստանում և կարողացել է ներկա գտնվել մի քանի համերգների և չի հասցրել տեսնել Հայաստանն ու նրա մայրաքաղաքը:


«Այստեղ արդեն ընկերներ եմ ձեռք բերել ու մի օր գալու եմ արդեն որպես տուրիստ, տեսնելու Ազնավուրի պատմական հայրենիքը»,- ասաց նա:

 

Կլառնետիստը իր խոսքում ցավով նշեց, որ իր սիրելի երաժշտական գործիքի հայ  մեծ վարպետների չի հանդիպել, բայց փոխարենը հիասքանչ դուդուկի վարպետներն են շատ այստեղ:

 

«Դուդուկն ու կլառնետը ինչ-որ իմաստով նման են իրար, երկուսն էլ հոգու երաժշտություն են, բայց դուդուկը շատ քաղցր է նվագում, ներսից է գալիս ձայնը: Այն խոսում է հայերի հոգուց»,- ասաց նա:


 

Դուդուկն ու կլառնետը ինչ-որ իմաստով նման են իրար, երկուսն էլ հոգու երաժշտություն են. Ֆրանսիացի կլառնետիստ