Բրայան Օսթին Գրինը Մեգան Ֆոքսից ալիմենտներ է պահանջում (լուսանկարներ)
Դերասան Բրայան Օսթին Գրինը վերջապես «պատասխանել» է այս տարվա օգոստոսին Մեգան Ֆոքսի ներկայացրած ամուսնալուծության դիմումին։ Դերասանը համաձայն է ամուսնալուծությանը, բայց իր նախկին սիրեցյալից պահանջում է ամուսնական ալիմենտներ վճարել, գրում է tatler.ru-ն։
«Բևեռլի-Հիլզ, 90210» սերիալի աստղը չի կարող աշխատել և ֆինանսական օգնության կարիք ունի, քանի որ տառապում է գլխապտույտով 2014 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ավտովթարից հետո. այդ ժամանակ հարբած վարորդը մխրճվել էր զույգի ավտոմեքենայի մեջ։
Բրայանը նաև հույս ունի, որ անգամ բաժանումից հետո նրանք կկարողանան միասին դաստիարակել իրենց երեխաներին՝ 3-ամյա Նոային և 19- ամսական Բոդիին: Հաշվի առնելով, որ Ֆոքսը և Գրինը շարունակում են մի տան մեջ ապրել և դեռ չեն պատրաստվում տեղափոխվել՝ դրա հետ կապված դժվարություններ չեն առաջանա։















