Ամերիկացի նկարիչներն արվեստի գործեր են ստեղծում կտրատված կտավներից (լուսանկարներ)
Սովորաբար նկարիչներն օգտագործում են ճերմակ կտավը` դրա վրա նկարելու համար, սակայն ամերիկացի Սթիվեն Սթամն ու Ջեյսոն Հոլմանը միանգամայն նոր կիրառություն են գտել դրա համար։
Ինչպես նշում է viralnova.com կայքը, արվեստագետները ստեղծում են ապշեցուցիչ գեղեցկություն ունեցող աշխատանքներ` օգտագործելով կտավների կտրատած կտորները։
Տղամարդիկ այնպիսի հմտությամբ են ծալում և դասավորում դրանք, որ արդյունքում ծնվում են օրիգինալ և աբստրակտ կտավներ: Հետաքրքրական է, որ հեռվից նայելու դեպքում անհնար է պատկերացնել, որ Ձեր տեսածը լոկ վրձնով ու ներկերով պատկերված նկար չէ։
Նկարիչները պատմել են, որ իրենց աշխատանքների յուրահատկություններից մեկն այն է, որ կտավի պատկերն անընդհատ փոխվում է` կախված այն տեսանկյունից, որտեղից որ նայում եք արվեստի գործին։























