Փորձագետները որոշել են ամենաոճային 007 գործակալներին (լուսանկարներ)
Business Insider պորտալը կազմել է Ջեյմս Բոնդի ամենաոճային հերոսների վարկանշային ցանկը: Կայքը նշում է, որ ժամանակին հայտնի կինոհերոսի կերպարն ազդեցություն է թողել շատ տղամարդկանց ոճի վրա։
Ցանկում առաջին տեղը զբաղեցրել է Դենիել Քրեյգի մարմնավորած 007 գործակալը։ Կայքի կարծիքով՝ նրա արտաքին տեսքն ամենաշատն է համապատասխանում սուպերգործակալի կերպարին։ Լրտեսի զգեստապահարանում գերակայում են սև սմոքինգները և կոստյումները, որոնց դիզայնի հեղինակը Թոմ Ֆորդն է:
Երկրորդ տեղում Շոն Քոներիի դերակատարմամբ Բոնդն է: Քոներին այդ դերի առաջին կատարողն է։ Նրա համար բնորոշ են եղել տարբեր երանգների կոստյումները և սպիտակ սմոքինգները: 1960-ականների սկզբին, երբ ֆիլմը նոր է էկրան բարձրացել, բրիտանացի լրտեսի կերպարը նմանակման օրինակ է դարձել:
Եռյակը եզրափակում է Ջորջ Լեզենբիի դերակատարմամբ 007 գործակալը։ Նրա հանդերձարանում գերակայում են մարմնագույն կոստյումները, վարդագույն և ալիքավոր վերնաշապիկները, ինչպես նաև վառ փողկապները։
Ցանկում այնուհետ հաջորդում են Փիրս Բրոսնանը, Թիմոտի Դալթոնը և Ռոջեր Մուրը: Նրանց կերպարների ոճը փորձագետներն ամենաքիչ համապատասխանն են համարել սուպերհերոսի համար:
Դենիել Քրեյգ

Շոն Քոների

Ջորջ Լեզենբի

Փիրս Բրոսնան

Թիմոտի Դալթոն

Ռոջեր Մուր











