Ե՛վ կինը, և՛ կիթառն արձագանքում են, երբ դիպչում ես նրանց. մեքսիկական ասացվածքներ
Մեքսիկան՝ իսպանական, հնդկացիական և կարիբյան մշակույթների գունագեղ խառնուրդն է, գեղեցիկ ու հետաքրքիր մի երկիր: Այս երկրի բնակիչների տաքարյուն խառնվածքի մասին լեգենդներ են հյուսվում: Եվ ինչպես ցանկացած ազգություն, այնպես էլ մեքսիկացիներն աչքի են ընկնում ինքնատիպ մտածողությամբ ու սրամտությամբ, որն արտահայտվում է նրանց արվեստում, խոհանոցում և ավանդույթներում: Այս մասին գրում է AdMe.ru-ն և ներկայացնում մեքսիկական լավագույն ասացվածքների ընտրանին:
1. Ե՛վ կինը, և՛ կիթառն արձագանքում են, երբ դիպչում ես նրանց:
2. Եթե սիրո մեջ բարկություն չկա, այն շատ օգուտ չի բերի:
3. Կանացի կուրծքն ավելի ուժեղ է, քան լծված զույգ եզները:
4. Կինը և կատուն նրան են պատկանում, ով իրենց հանդեպ բարի է:
5. Վախն ասես օղակ լինի. վերջը չի երևում:
6. Խաղազառերի մեջ լավագույնը դրանցով չխաղալն է:
7. Եթե վատ ճաշակ չլիներ, տգեղ աղջիկների համար շատ բարդ կլիներ:
8. Խորամանկ կեսն ապրում է հիմար կեսի շնորհիվ:
9. Աշխատանքն ու ջանասիրությունը ժայռերից փող են քամում:
10. Ցուլից զգուշացիր դիմացից, էշից` հետևից, հիմարից` բոլոր կողմերից:
11. Տաքացրու ագռավին փոքր հասակից, մեծանալուն պես` աչքերդ կհանի:
12. Ավանակը չար չէր, նա փայտերից է այդպիսին դարձել:
13. Որոշ մարդիկ նման են օձերի. որքան մոտ ես քեզ թողնում, այնքան մեծ է խայթվելու վտանգը:
14. Ավելի լավ է ամոթը` դեմքին, քան բիծը` սրտում:
15. Նրանք փորձում էին թաղել մեզ, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք:










