Սանդրա Բուլոկը սևամորթ աղջկա է որդեգրել

13:33 • 02.10.15

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սանդրա Բուլոկը երկրորդ անգամ մայր է դարձել։ Փոքրիկ Լուիսին որդեգրելուց հինգ տարի անց դերասանուհին որոշել է որդեգրել սևամորթ մի աղջկա, գրում է dni.ru-ն։

 

Դերասանուհին ընտանիքի նոր անդամին արդեն տուն է բերել: Հինգ տարեկան Լուիսի քրոջ ո՛չ անունը, ո՛չ տարիքը չի նշվում։ Նշվում է, որ Բուլոկը ժամանակ առ ժամանակ փոքրիկ աղջկա հետ հայտնվում է փողոցում։

 

Ըստ երևույթին, Սանդրան իր երեխաներին մենակ չի դաստիարակելու։ Վերջերս լուրեր են սկսել շրջանառվել Բրայան Ռենդալի հետ նրա սպասվող ամուսնության մասին: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա ակտիվ օգնում է դերասանուհուն և աջակցում նրան։

 

«Սանդրան անմիջապես հասկացրել է Բրայանին, որ ամուսին է փնտրում ընտանիք կազմելու համար, որտեղ նրանք կարող են մեծացնել երեխաներին»,- պատմել է դերասանուհու ընկերներից մեկը։

 

Սանդրան Բրայանի հետ հանրության մեջ է հայտնվել 2015 թվականի սեպտեմբերին՝ Ջենիֆեր Էնիստոնի հարսանիքին։

 

 

Սանդրա Բուլոկը սևամորթ աղջկա է որդեգրել