Հայաստանում սիրում են Ձեզ, հիանում Ձեր ինքնատիպ տաղանդով. ՀՀ Նախագահը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին

15:14 • 03.10.15



Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:


«Դուք մեծ ավանդ եք ներդրել հայկական և ռուսական թատրոնի ու կինոյի զարգացման գործում՝ կերտելով բազմաթիվ փայլուն և անմոռաց կերպարներ: Որպես բեմի և էկրանի մեծ վարպետ՝ տասնամյակներ շարունակ վայելում եք հանդիսատեսի սերն ու համակրանքը:


Հայաստանում սիրում են Ձեզ, հպարտանում Ձեզնով և հիանում Ձեր ինքնատիպ տաղանդով:


Կրկին շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

Հայաստանում սիրում են Ձեզ, հիանում Ձեր ինքնատիպ տաղանդով. ՀՀ Նախագահը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին