Ուիլ Սմիթի 14-ամյա դուստրն իր առաջին պայմանագիրն է կնքել մոդելային գործակալության հետ

00:18 • 04.10.15


Ամերիկացի դերասաններ Ուիլ Սմիթի  և Ջադա Փինքեթ-Սմիթի 14-ամյա դուստրը` Ուիլոուն կնքել է իր առաջին պայմանագիրը նորաձևության ասպարեզում:


Այս մասին  տեղեկացնում է Lenta.ru-ն` հղում անելով The Society Management գործակալության հրապարակմանը ,  որն  էլ ներկայացնելու է Ուիլոուի շահերը նորաձևության ոլորտում:
Ավելի վաղ ընկերությունն արդեն պայմանագրեր է կնքել այնպիսի հայտնի մոդելների հետ, ինչպիսիք են  Ադրիանա Լիման, Անդրեա Պեժիչը, Քենդալ Ջենները:


Ուիլոուն Ուիլ Սմիթի երկրորդ ամուսնությունից շնված դուստրն է:

 

Ուիլ Սմիթի 14-ամյա դուստրն իր առաջին պայմանագիրն է կնքել մոդելային գործակալության հետ