Սեմ Սմիթը Բոնդի մասին նոր ֆիլմի կադրերով տեսահոլովակ է հրապարակել (տեսանյութ)

14:48 • 05.10.15

Բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը YouTube-ի իր էջում հրապարակել է գործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի երաժշտական թեման դարձած Writing On The Wall երգի տեսահոլովակը։

 

Տեսահոլովակում Spectre ֆիլմից կադրեր կան՝ հիմնականում ռոմանտիկ տեսարաններով, գրում է lenta.ru-ն։

 

Հոլովակում հայտնվում են գլխավոր դերակատարները՝ Դենիել Քրեյգը, ով խաղում է Բոնդի դերը, ինչպես նաև նրա էկրանային ընկերուհիները՝ Լեյա Սեյդուն և Մոնիկա Բելուչին:

 

Երգն այժմ գլխավորում է բրիտանական չարթերը։ Դա բոնդիանայի առաջին թեման է, որը գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթը։

 

Սեմ Սմիթը Բոնդի մասին նոր ֆիլմի կադրերով տեսահոլովակ է հրապարակել (տեսանյութ)