2015 թվականի գրականության Նոբելյան մրցանակակրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 8-ին

17:29 • 05.10.15

2015 թվականի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 8-ին։ Այդ մասին հայտնել է Շվեդական ակադեմիան՝ Նոբելյան կոմիտեն, որը որոշում է, թե ով է արժանանալու մրցանակին, հաղորդում է ТАСС-ը:

 

Գրողի կամ բանաստեղծի անունն առաջին անգամ կհայտարարի Շվեդական ակադեմիայի նոր մշտական քարտուղար Սառա Դաիուսը:

 

Անցած տարի գրականության ոլորտում մրցանակակիր է դարձել ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ 2015 թվականին բժշկության համար Նոբելյան մրցանակը շնորհվել է Ուիլյամ Քեմփբելին և Սատոշի Օմուրային՝ կլոր մակաբույծ որդերի առաջացրած վարակների դեմ դեղամիջոցի, ինչպես նաև Յույու Տուին՝ մալարիայի դեմ դեղորայքի ստեղծման համար։

 

Այս շաբաթ հայտնի կդառնան նաև ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության ոլորտներում Նոբելյան մրցանակակիրների անունները: Տնտեսագիտության ոլորտում մրցանակակիրը կհայտարարվի երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին։

2015 թվականի գրականության Նոբելյան մրցանակակրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 8-ին