Հանդիսատեսի բուռն ծափերը «ստիպեցին» կուլիսներ հեռացած Համասյանին ևս երկու ստեղծագործություն նվագել

11:25 • 05.10.15

Հոկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը: Նա հանդիսատեսին ներկայացրեց ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ:

 

Համասյանի համերգի առաջին մասը գրեթե ամբողջությամբ սոլո էր, առանց էլեկտրոնային գործիքների նվագակցության հնչեցին ժողովրդական մեղեդիների ու Կոմիտասի նոր մշակումներ:

 

Այնուհետև հանդիսատեսին ներկայացվեց դուետներ` Նորայր Քարտաշյանի, Միքայել Ոսկանյանի, ինչպես նաև նորվեգացի շեփորահար Մաթիաս Էլքի (Mathias Elck) հետ:
 

Համերգային ծրագրի ավարտից հետո լեփ-լեցուն դահլիճի բուռն ծափերը «ստիպեցին» կուլիսներ հեռացած Համասյանին վերադառնալ և ևս մեկ ստեղծագործություն նվագել: Բայց դրանով էլ նա հրաժեշտ չտվեց հանդիսատեսին, որը չդադարող ծափահարություններով  երկրորդ անգամ կուլիսներ հեռացած Համասյանին ստիպեց կրկին հետ գալ: Տիգրան Համասյանը բեմ վերադարձավ նորվեգացի շեփորահարի հետ՝ ևս մեկ ստեղծագործություն նվիրելով հանդիսատեսին:



 

Հանդիսատեսի բուռն ծափերը «ստիպեցին» կուլիսներ հեռացած Համասյանին ևս երկու ստեղծագործություն նվագել