Թոմ Կրուզը և Նիկոլ Քիդմանը ներկա չեն եղել իրենց որդեգիր դստեր հարսանիքին
Հոլիվուդյան դերասաններ Թոմ Կրուզը և Նիկոլ Քիդմանը ներկա չեն գտնվել իրենց որդեգիր դստեր` Իզաբելի հարսանիքին Լոնդոնում:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` հղում անելով Radar Online-ին, պսակադրությունը կայացել է սեպտեմբերի 18-ին: 23-ամյա Իսաբելն ամուսնացել է IT մասնագետ Մաքս Փարքերի հետ:
ԶԼՄ-ները նշում են, որ հարսանիքին ներկա չի եղել նաև Քոնոր Կրուզը` հոլիվուդյան զույգի որդեգիր որդին: Միջոցառումն անցկացվել է նեղ ընկերական շրջանակում, որին հրավիրված չեն եղել լրատվամիջոցները:
Աղբյուրը նշում է, որ Իզաբելի ընտրյալը չի կիսում նրա և Թոմ Կրուզի դավանանքը և երբեք չի հանդիպել վերջինիս հետ:










