Արցախը ներկայացվել է Դենվերի փառատոնին

18:13 • 06.10.15

Հոկտեմբերի 4-ին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղի է ունեցել Դենվերի քույր քաղաքների միջազգային փառատոնը, տեղեկացնում է ԼՂՀ արտգործնախարարության կայքը։

 

Միջոցառմանը, որին ներգրավված էին մասնակիցներ շուրջ տասը երկրներից, ներկա էին Կոլորադոյի նահանգային և Դենվերի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

 

ԼՂՀ-ն ևս ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ ցուցադրված էին հանրապետությանը վերաբերող տարբեր հուշանվերներ, իրեր, նկարներ, գրքեր, ինչպես նաև հայկական հրուշակեղեն: Տաղավարի կազմակերպիչները այցելուներին են ներկայացրել Արցախի պատմությունն ու մշակութային ժառանգությունը:

 

Արցախի մասնակցությանը աջակցել են Հայ Դատի ԱՄՆ Արևմտյան ափի Կոլորադոյի գրասենյակը, «SOAR» և «Ամերիկացիները Արցախին» կազմակերպությունները, մասնավորապես վերջինիս ակտիվիստ Կարինա Թոմփսոնը:

Արցախը ներկայացվել է Դենվերի փառատոնին