Rolling Stones ռոք խումբը մտադիր է համերգ տալ Կուբայում

11:29 • 06.10.15

Լեգենդար Rolling Stones ռոք խումբը կարող է ապագայում Կուբան ներառել իր համաշխարհային համերգային շրջագայության ծրագրում, իսկ այժմ դեռ Կուբա մասնավոր այցով ժամանել է խմբի մեներգիչ Միք Ջագերը, գրում է korrespondent.net-ը։

 

Ջագերն իր որդու հետ այժմ Հավանայում է, նրանք այցելել են քաղաքի պատմական կենտրոնը և մի շարք գիշերային հաստատություններ։

 

Նշվում է, որ Կուբա Ջագերի այցելության դրդապատճառները կարող են կապված լինել կղզում հաջորդ տարվա մարտին Rolling Stones-ի հնարավոր ելույթի պատրաստությունների հետ: Այդ հնարավորության մասին հայտարարել է խմբի կիթառահար Քիտ Ռիչարդսը։

 

«Մենք կուզենայինք Կուբա այցելել այժմ, երբ իրավիճակը փոխվում է, սա վայր է, որտեղ հսկայական քայլեր են արվել մշակույթի ոլորտում ողջ աշխարհի համար, մեզ հետաքրքիր կլիներ լինել այնտեղ, քանի որ մեզ համար դա նոր վայր է, և մենք նույնպես նրանց համար նորույթ կլինենք, համերգի մասին բանակցություններն ընթանում են, և երբ հաստատվի, մենք կտեղեկացնենք»,- հայտարարել է Ռիչարդսը:

 

Rolling Stones ռոք խումբը մտադիր է համերգ տալ Կուբայում