5 համերգային նախագիծ՝ նվիրված Վահան Արծրունու բեմական գործունեության՝ 30 և ծննդյան 50 ամյակին

13:43 • 06.10.15

Հոկտեմբերի  11-ին, հոկտեմբերի 28-ին, նոյեմբերի 9-ին, նոյեմբերի  30-ին և դեկտեմբերի  25-ին տեղի կունենա երաժիշտ, երգահան Վահան Արծրունի «Հինգ համերգային նախագիծ 2015»  համերգաշարը՝ նվիրված արվեստագետի բեմական գործունեության 30 ամյակին և ծննդյան հիսուներորդ տարեդարձին ընդառաջ: Համերգաշարը անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:


«Յուրաքանչյուր արվերստագետի համար գոյություն ունեն կլոր թվականներ և ինձ համար հնարավորություն ընձեռվեց վաղուց շատ  վաղուց խմորված գաղափարը կյանքի կոչել»,- ասաց նա և նշեց, որ այս 30 տարիների ընթացքում տարբեր ժանրերով է զբաղվել և համերգաշարը սիմվոլիկ նշանակություն ունի՝ որպես յուրօրինակ հաշվետվություն:


Նա ասաց, որ համերգաշարին կլինեն պրեմիերաներ: Հարցին, թե հատկապես, որ ստեղծագործության կատարմանն է սրտի թրթիռով սպասում, ասաց, որ ինքը չի դնում տարբերություն ստեղծագործությունների միջև: «Ինձ համար սա կարմիր գիծ է, որը ազատության նոր տիրույթ կստեղծի, որ ես կարողանամ իմ ներսում շարժել նոր ոլորտներ, երաժշտական նոր տեսակներ»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է համերգաշարի հովանավորին, ապա արվեստագետն ասաց, թե կարելի է ասել, որ միշտ հանդիսատեսն է եղել իր հովանավորը, սակայն այս անգամ նա թեև դիմել է և բիզնես  միջավայրի անհատներին, թե բանկային ոլորտից մարդկանց, սակայն անարդյունք է եղել


«Մինչև որ տեղի ունեցավ հանդիպումը առաջին տիկնոջ հետ, և զրույցը տևեց տասներկու րոպե, ես ներկայացրի ծրագիրը, և այն անմիջապես հավանության արժանացավ»,- պատմեց նա:

5 համերգային նախագիծ՝ նվիրված Վահան Արծրունու բեմական գործունեության՝ 30 և ծննդյան 50 ամյակին