Երգչուհի Վալերիային քննադատել են «Նոր ալիք» մրցույթի բացմանը կրած հագուստի համար (լուսանկար)
Երգչուհի Վալերիան, ով անցած տարի չէր կարողացել մեկնել Յուրմալա՝ «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթին մասնակցելու համար, այս տարի անխոչընդոտ այցելել է Սոչի, գրում է segondya.ua-ն։ Հիշեցնենք, որ նախորդ տարի նրան և ՌԴ այլ աստղերի արգելել էին մուտք գործել Լատվիա՝ Ղրիմի անեքսիայի հարցում ՌԴ գործողություններին սատարելու համար։
Նա աստղային ժյուրիի անդամ է: Փառատոնի բացման օրը Վալերիան բեմ է դուրս եկել երկար կարմիր զգեստով, որն Instagram սոցցանցի օգտատերերը սկսել են քննադատել և ծաղրել, գրում է segondya.ua-ն։
«Տատիկի կերպար», «Կարծես «Տիտանիկ» ֆիլմի պառավը լիներ», «Էկրանին զգեստը շատ էժան էր նայվում, իսկ սանրվածքը ծերացնում էր», «Այս անգամ ձախողում», «Ինչպես են Ձեզ փչացրել, պարզապես սարսափելի է, միանգամից 20 տարով մեծացաք», «Կերպարը բացարձակ չի ստացվել: Ոճաբաններին երկո՛ւ: Վալերիան ծեր է այս կերպարում», «Անհաջող ընտրություն»՝ նշել են օգտատերերը համացանցում։












