Էրբիլի հնագույն միջնաբերդը փրկել են ԻՊ-ից (տեսանյութ)
Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլի հնագույն միջնաբերդին մի անգամ հաջողվել է խուսափել ոչնչացումից. «Իսլամական պետության» գրոհայինների հարձակումը կանգնեցրել են քուրդ զինյալները։
Այժմ, սակայն, ջիհադականները սպառնում են այս հուշարձանին մեկ այլ կերպ՝ նրանց դեմ ռազմական արշավի վրա ծախսերի պատճառով իշխանությունները կրճատում են միջնաբերդի վերականգնման և պահպանման բյուջեն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
BBC-ի լրագրող Ահմեթ Մահերին հաջողվել է մուտք գործել հնագույն ամրոցի ներսը։
Հոկտեմբերի 5-ին հաղորդվել է, որ «Իսլամական պետությունը» ոչնչացրել է սիրիական Պալմիրայում Հաղթական կամարը։










