Պուտինը` Բեթմենի, Դալիի ու Պելեի կերպարներով. Լոնդոնում բացվել է ուշագրավ ցուցահանդես (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին նշում է ծննդյան 63-րդ տարեդարձը։ Այս կապակցությամբ Լոնդոնում բացվել է օրիգինալ ցուցահանդես, որն ամբողջությամբ նվիրված է քաղաքական գործչին։
Ինչպես նշում է cityam.com կայքը, մասնավորապես ներկայացվել են ստեղծագործություններ, որոնց բոլորի հերոսը Պուտինն է, սակայն՝ այլ բնագավառներում համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց կերպարներում։
Օրինակ` ցուցահանդեսի շրջանակում Պուտինին կարելի է տեսնել Սալվադոր Դալիի, Հուլիոս Կեսարի, Ալեքսանդր Մակեդոնացու, Բեթմենի, Մարթին Լյութեր Քինգի, Չե Գևարայի, Պելեի և այլ հայտնիների կերպարում։
Աղբյուրը մանրամասնում է, որ «Միջազգային Պուտին» խորագրով ցուցահանդեսը Լոնդոնից զատ կցուցադրվի նաև Մոսկվայում։ Նշվում է, որ աշխատանքներից ամեն մեկը տարբեր հեղինակի է պատկանում։













