Ռենե Զելվեգերը` կրկին Բրիջիթ Ջոնսի կերպարում. թարմ կադրեր նոր ֆիլմի նկարահանման հրապարակից (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Ռենե Զելվեգերի, թերևս, ամենաստացված ու հիշարժան դերը թմբլիկ Բրիջիթ Ջոնսի կերպարի մարմնավորումն է։ Հայտնի է, որ սիրված դերասանուհին կրկին վերադարձել է Բրիջիթ Ջոնսի մասին ֆիլմի նկարահանման հրապարակ, քանի որ 14 տարվա ընդմիջումից հետո ստեղծվում է ռոմանտիկ կատակերգության հաջորդ մասը։
Բրիտանական The Daily Mail պարբերականը թարմ կադրեր է ներկայացրել նոր ֆիլմի նկարահանման հրապարակից` մասնավորապես լոնդոնյան Գրինվիչի զբոսայգուց: Դատելով ստորև ներկայացված կադրերից` նոր ֆիլմում Զելվեգերի հերոսուհին հղի է և պատրաստվում է մայրանալ։
Հայտնի է, որ Զելվեգերի խաղընկերներն են Քոլին Ֆերթն ու Պատրիկ Դեմփսին, մինչդեռ Հյու Գրանտը, ով նկարահանվել էր ֆիլմի նախորդ մասում, այլևս չի վերադառնա։


















