Կենդանիներ տանը՝ առանց որսի. արվեստագետը կենդանիներ է ստեղծում հազարավոր փամփուշտներից (լուսանկարներ)
Մայամիում բնակվող կոլումբացի արվեստագետ Ֆեդերիկո Ուրիբեն «Մենք հանուն խաղաղության» քանդակների շարք է ստեղծել, գրում է fishki.net-ը։
Շարքը բաղկացած է քանդակներից և խորաքանդակներից, որոնք ստեղծվել են փամփուշտների միջոցով։ Դրանցից Ֆեդերիկոն կարող է կենդանի, բնապատկեր կամ աբստրակտ նկար ստեղծել։
Նրա աշխատանքների սիմվոլիկան ու էսթետիկան մի միտք են առաջացնում՝ կյանքը պետք է հաղթի մահվանը, իսկ գեղեցկությունը՝ ոչնչացմանը։

























