Նյու Յորքում բացվել է ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամի` Ցեղասպանության զոհերին նվիրված քանդակը

23:35 • 08.10.15

Աերիկահայ  անվանի վարպետ, ոսկերիչ-դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանը յուրահատուկ քանդակ  է ստեղծել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը:


Ինչպես հայտնում է Asbarez-ը` հոկտեմբերի 6-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու հրապարակում կայացել է Մայքլ Արամի «Միգրացիաներ» ստեղծագործության բացումը:

 

Միջոցառումը տեղի է ունեցել Ամերիկայում Հայկական եկեղեցու արևելյան թեմի առաջնորդ Հայկ արքեպիսկոպոս  Բարսամյանի  օրհնությամբ:


«Միգրացիաներ»  կոչվող քանդակը, որը դեպի վեր թռչող  թռչունների երամի տեսք ունի,  խորհրդանշում է  1915-ի տեղահանությունը, ինչպես նաև` հայ ժողովրդի գոյատևման ուժն ու ճկունությունը: Իսկ քանդակի ուղղահայաց դիրքը նմանեցվել է խաչքարի` իր մեջ ներառելով հավատի խորհուրդը:
 

 

 

Նյու Յորքում բացվել է ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամի` Ցեղասպանության զոհերին նվիրված քանդակը