Իգոր Նիկոլաևը դուստր է ունեցել
Ռուս հայտնի երգիչ և երգահան Իգոր Նիկոլաևն ու նրա կինը՝ երգչուհի Յուլյա Պրոսկուրյակովան, դուստր են ունեցել։
Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն՝ լուրը Facebook-ի իր էջում տարածել է պրոդյուսեր Եվգենի Ֆրիդլյանդը։
«Այսօր մեր հարևանները դուստր են ունեցել. Վերոնիկան ծնվել է 2.695 գրամ և 49 սմ։ Սրտանց շնորհավորում ենք։ Միայն ամաչում եմ հարցնել Վերոնիկայի ազգանունը Պրոսկուրյակովա՞ է լինելու, թե՞ Նիկոլաևա))))»,-գրել է նա։
Երիտասարդ մայրիկը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Այսօր՝ ժամը 7:34-ին, ծնվել է մեր դուստրը՝ Վերոնիկան։ Բարի գալուստ, դստրիկ»։










