Նունե Եսայանն ու Սիբիլը մեծ համերգ կտան Նյու Ջերսիում

10:47 • 08.10.15

ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանն ու պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլը ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ պատրաստվում են մեծ համերգ տալ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում։

 

Ինչպես նշում է armenianweekly.com կայքը, համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին` նահանգի ամենահեղինակավոր արվեստի կենտրոններից մեկում` Bergen Performing Arts Center-ում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ բացի անվանի երգչուհիներից՝ համերգին մասնակցելու են Նյու Ջերսիի «Նաիրի» պարային համույթն ու  «Արեգակ» երգչախումբը։

Նունե Եսայանն ու Սիբիլը մեծ համերգ կտան Նյու Ջերսիում