Ջուլիա Ռոբերտսը` Calzedonia-ի նոր գովազդային արշավում (լուսանկարներ, տեսանյութ)

10:08 • 09.10.15

Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը նկարահանվել է գուլպաների և զուգագուլպաների արտադրությամբ զբաղվող իտալական հեղինակավոր Calzedonia բրենդի նոր գովազդային արշավում։

 

Ինչպես նշում է Tatler-ը, գովազդային հոլովակի ռեժիսորն օսկարակիր Գրանտ Հեսլովն է, ում հետ տաղանդաշատ դերասանուհին բազմիցս համագործակցել է։

 

Աղբյուրը նկատում է, որ նոր հոլովակում 45-ամյա Ռոբերտսը գրավում է ոչ միայն իր բարեկազմությամբ, այլև հանրահայտ ճերմակաթույր ժպիտով։

 

 

 

 

 

Ջուլիա Ռոբերտսը` Calzedonia-ի նոր գովազդային արշավում (լուսանկարներ, տեսանյութ)