Aerosmith-ի մեներգիչն արգելել է Թրամփին օգտագործել խմբի երգերն իր նախընտրական միջոցառումների ժամանակ

10:27 • 12.10.15

Աշխարհի լավագույն ռոք խմբերից մեկի` լեգենդար Aerosmith-ի մեներգիչ Սթիվ Թայլերն արգելել է ԱՄՆ-ի նախագահի աթոռին հավակնող Դոնալդ Թրամփին օգտագործել իրենց երգերը նախընտրական միջոցառումների ժամանակ։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, Հանրապետական կուսակցության թեկնածուի շտաբը նախընտրական տարբեր միջոցառումների ընթացքում հաճախ է օգտագործում խմբի Dream On բալլադը։

 

Այս կապակցությամբ Թայլերի փաստաբանները նամակի տեսքով նախազգուշացում են հղել թեկնածուին` հիշեցնելով, որ նա իրավասու չէ օգտագործել խմբի ստեղծագործությունները։

 

Թայլերի կարծիքով՝ թեմատիկ երաժշտական ուղեկցությունը կեղծ տպավորություն է ստեղծում առ այն, որ ռոքերն աջակցում է միլիարդատիրոջ թեկնածությանը։

 

 

Aerosmith-ի մեներգիչն արգելել է Թրամփին օգտագործել խմբի երգերն իր նախընտրական միջոցառումների ժամանակ