Էրոս Ռամազոտին 2016 թ. համերգով հանդես կգա Երևանում

17:55 • 12.10.15

 

Իտալացի հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր, համաշխարհային մեծության աստղ Էրոս Ռամազոտին 2016թ. ապրիլի 26-ին համերգ է տալու Հայաստանում:


«Արմենպրես»-ին համերգի կազմակերպիչ ընկերություններից հայտնել են, որ համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

Համերգն իրականանում է երգչի «Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակում: Այս շրջագայությամբ նա մտադիր է գովազդել իր նոր համանուն ալբոմը, որը ներառում է 15 ստեղծագործություն: Համաշխարհային շրջագայությունը կմեկնարկի Իտալիայում:

 

Երգիչը Երևանում ցնցող և բացառիկ շոու է ծրագրում՝ հատուկ ռոբոտներով, կենդանի հնչողությամբ, շքեղ լուսավորությամբ ու գեղեցիկ հրատեխնիկայով: Շոուի սարքավորումները հազիվ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմն ավելի քան 80 մարդուց է բաղկացած լինելու:

 

Ռամազոտին համագործակցել է բազմաթիվ արտիստների` այդ թվում` Շերի, Թինա Թերների, Անդրեա Բոչելիի, Ադրիանո Չելենտանոյի, Լուչիանո Պավարոտիի, Ռիկի Մարտինի հետ:

 


 

Էրոս Ռամազոտին 2016 թ. համերգով հանդես կգա Երևանում