Մարինա Վլադին աճուրդի է հանել Վիսոցկու վերջին բանաստեղծության ձեռագիրը և հետմահու դիմակը

16:15 • 12.10.15

Հեղինակ-կատարող, պոետ և դերասան Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակը և նրա վերջին բանաստեղծության ձեռագիրը հանվել են աճուրդի։ Այդ մասին կիրակի օրը՝ հոկտեմբերի 11-ին, հայտնել է Փարիզի Drouot աճուրդի տունը, գրում է lenta.ru-ն։

 

Երկու նմուշները վաճառքի է հանել Վիսոցկու այրին՝ Մարինա Վլադին։

 

Բանաստեղծությունը գրվել է 1980 թվականի հունիսի 11-ին, ճանապարհային տոմսի վրա։ Այդ ձեռագրի նախնական գինը 15 հազար եվրո է: Դիմակը գնահատվել է 50 հազար։

 

Այդ երկու լոտերից բացի՝ աճուրդում կվաճառվեն Վիսոցկու լուսանկարները։

 

Աճուրդը կկայանա նոյեմբերի 24-ին և 25-ին։

 

Մարինա Վլադին աճուրդի է հանել Վիսոցկու վերջին բանաստեղծության ձեռագիրը և հետմահու դիմակը