Ջոնի Դեփն ու Ամբեր Հարդը` BFI կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփն ու իր ընտրյալը` երիտասարդ դերասանուհի Ամբեր Հարդը, կարճ ժամանակահատվածում հայտնվել են աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոների կարմիր գորգերին։
Սկզբում Վենետիկի կինոփառատոնը, հետո` կանադական Toronto International Film Festival-ը, իսկ այժմ հերթը Լոնդոնինն է։ Երեկ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մեկնարկել է BFI կինոփառատոնը, որի պատվավոր հյուրերից էին Դեփն ու Հարդը։
Ինչպես նշում է Tatler-ը, տարիքային բավական մեծ տարբերություն ունեցող զույգը կարմիր գորգին է ներկայացել ձեռք ձեռքի տված։ Գեղեցկադեմ շիկահերն այս առիթի համար ընտրել է Dolce&Gabbana սև ժանյակավոր զգեստ, որն անսահման կանացիություն և էլեգանտություն է հաղորդել նրա կերպարին։ Մինչդեռ Դեփը ներկայացել է մուգ մոխրագույն կոստյումով և իրեն բնորոշ առատ զարդեղենով:
Աղբյուրը հավելում է, որ նրանից զատ միջոցառման կարմիր գորգով անցած այլ աստղային հյուրերի թվում են Բենեդիկտ Քամբերբեթչը, Սոֆի Հանթերը, Սիենա Միլերն ու Էլենա Բոհեմ Քարթերը։
Ամբեր Հարդ, Ջոնի Դեփ




Բենեդիկտ Քամբերբեթչ, Սոֆի Հանթեր

Հելենա Բոհեմ Քարթեր

Սիենա Միլեր











