Դևիդ Բոուին այլև չի մեկնի համերգային շրջագայության
Երգիչ Դևիդ Բոուիի համերգային գործակալ Ջոն Գիդինզը հայտարարել է, որ երաժիշտն այլևս չի պատրաստվում մեկնել համերգային շրջագայությունների, գրում է gazeta.ru-ն։
«Դևիդը լավագույն երաժիշտներից մեկն է, ում հետ ես աշխատել եմ: Բայց ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք, մինչև ես մի բառ կարտասանեմ, նա ասում է. «Ես այլևս չեմ գնա շրջագայության»։ Ես պատասխանում եմ, որ նրան չեմ էլ խնդրել գնալ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Գիդինզը հայտնել է, որ Բոուին շարունակում է նոր երգեր ձայնագրել։










