Թայլանդում փղի ձագը քնել է իր համար օրորոցային երգող կնոջ գրկում (տեսանյութ)

22:50 • 13.10.15

Թայլանդում կինը օրորոցային է երգում գլուխն իր ծնկներին դրած փղի ձագի համար, որն այդ ընթացքում քուն է մտել:

Արտասովոր տեսարանը ներկայացնում է Daily Mail-ը: Փղերին Թայլանդում հաճախ օգտագործում են որպես տրանսպորտային միջոց զբոսաշրջիկներին տեղափոխելու համար, և կենդանիները բավականին հոգնում են երկար օրվա աշխատանքային օրվա վերջում:  

Սակայն այս մեկի բախտը բերել է. փիղը հանգստանում  է իր «ընկերոջ» գրկում: Նրանք գտնվում են հատուկ արգելոցում, որտեղ համատեղում են փղերի նկատմամբ հոգատարությունն ու զբոսաշրջության զարգացումը: Արգելոցն ունի 11 փիղ, որոնցից 4-ը դեռ փոքր են:

Աղբյուրը նշում է, որ ասիական փղերը  ծնվելիս կարող են կշռել մինչև 91 կգ:

 

Թայլանդում փղի ձագը քնել է իր համար օրորոցային երգող կնոջ գրկում (տեսանյութ)