Ռուսական «Модный приговор» հեռուստահաղորդումն անդրադարձել է հայկական տարազի նրբություններին (տեսանյութ)
Ոճի, նորաձևության և գեղեցկության մասին ռուսական «Модный приговор» («Նորաձևության դատավճիռ») հեռուստահաղորդման հերթական թողարկման ժամանակ անդրադարձ է արվել հայկական տարազի նրբություններին։
Հաղորդման հյուրը՝ «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, հաղորդման ընթացքում ներկայացրել է հայ կնոջ և տղամարդու 4 տարազ՝ Վասպուրականի, Կարինի ու Ուրֆայի ասեղնագործության տարրերով։
Նա նշել է, որ հայերը կարմիր գույնը պաշտպանիչ են համարել, և միշտ հագուստի տակից կարմիր երկար շապիկ են կրել։
Փորձագետը ներկայացրել է նաև հայկական ազգային տարազների առանձնահատկությունները, խոսել հայկական զարդանախշերի մասին և նշել, թե ինչպես են դրանք այժմ օգտագործվում ժամանակակից հագուստներում։










