Ճապոնիան կարող է դադարեցնել վճարումներ անել ՅՈւՆԵՍԿՕ-ին

09:15 • 13.10.15

Ճապոնիայի իշխանությունները կարող են դադարել ֆինանսավորել ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ կազմակերպության կողմից Համաշխարհային ժառանգության ցանկում 1937 թվականին չինական Նանկին քաղաքում կոտորածների մասին փաստաթղթերի ներառումից հետո, գրում է gazeta.ru-ն։

 

«Մենք ուսումնասիրում ենք այդ ցավալի որոշման արձագանքի բոլոր տարբերակները»,- մամուլի ասուլիսի ժամանակ Ճապոնիայի կողմից ՅՈւՆԵՍԿՕ-ին տրվող վճարների հնարավոր դադարեցման մասին հարցին պատասխանել է նախարարների կաբինետի քարտուղար Եսիհիդե Սուգան։

 

Ճապոնիայի արտգործնախարարությունից հայտնել են Չինաստանի կողմից ներկայացված փաստաթղթերում պատմության խեղաթյուրման և դրանցում արտահայտվող մտքերի միակողմանիության մասին։

 

Ճապոնիան կարող է դադարեցնել վճարումներ անել ՅՈւՆԵՍԿՕ-ին