Ջոնի Դեփը ասել է, որ չի ուզում «Օսկար» ստանալ և բացատրել` ինչու
Ամերիկացի նշանավոր դերասան Ջոնի Դեփը հայտարարել է, թե իրեն այնքան էլ չի մտահոգում վաղուց ի վեր կինոսիրող հասարակությանը հուզող հարցը, թե երբ է վերջապես նա արժանանալու Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին:
ВВС-ին տված հարցազրույցում Դեփն ասել է, որ ոչ ցանկանում է բաղձալի արձանիկը ստանալ, ոչ էլ այդ առիթով շնորհակալական խոսք ասել:
Այս օրերին Դեփը Լոնդոնում ներկայացնում է իր «Սև պատարագ» դրաման Լոնդոնի կինոփառատոնի շրջանակներում: Դեփի այս աշխատանքը կինոքննադատները ևս բարձր են գնահատել:
Դեփը մինչ օրս 3 անգամ առաջադրվել է «Օսկարի»` «Կարիբյան ծովի ծովահենները», «Կախարդական երկիր», «Սուինի Թոդ» ֆիլմերում իր դերերի համար, սակայն մրցանակը չի ստացել:










