Քրիսի Թեյջենը և Ջոն Լեջենդը սպասում են իրենց առաջնեկին
Նախկին թոփ մոդել Քրիսի Թեյջենը և «Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիր Ջոն Լեջենդը սպասում են իրենց առաջնեկին, գրում է tatler.ru-ն:
Քրիսին ինքն է տեղեկացրել իր հղիության մասին Instagram-ում տեղադրված լուսանկարի միջոցով: Զույգը նաև շնորհակալություն է հայտնել իրենց երկրպագուներին, ովքեր միշտ աջակցել են իրենց:
Աղբյուրը նշում է, որ զույգը երկար ժամանակ ցանկանում էր երեխա ունենալ, սակայն նրանց մոտ խնդիրներ կային: Նրանք անգամ բժշկի են այցելել:










