Սպիտակ տանը վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ կուբական խմբի համերգ տեղի կունենա

09:02 • 13.10.15

Սպիտակ տանը վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ կուբական խմբի համերգ տեղի կունենա, գրում է gazeta.ru-ն։

 

ԱՄՆ-ում լատինամերիկյան ժառանգության ազգային շաբաթի ավարտին նվիրված արարողությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ելույթ կունենա Buena Vista Social Club երաժշտական համույթը։

 

Միջոցառմանը ներկա կլինի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ում ելույթը նախատեսված է ծրագրով։ Միջոցառման հյուրը կլինի նաև ԱՄՆ-ում Կուբայի դեսպան Ռամոն Կաբանյասը։

 

 

Սպիտակ տանը վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ կուբական խմբի համերգ տեղի կունենա