Վախթանգ Կիկաբիձեին նկատել են Կիևի ստորգետնյա անցումում երգելիս (տեսանյութ)

15:16 • 14.10.15

Կիևի բնակիչների համար քաղաքի մետրոյի կայարաններից մեկի մոտ անակնկալ համերգ է տվել հանրահայտ դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն, հաղորդում է lenta.ru-ն։

 

Դերասանը եղել է օդաչուի համազգեստով և երգել է «Միմինո» ֆիլմից «Չիտո-գրիտո» երգը։

 

Վրացի երգիչը շրջագայում է Ուկրաինայով, ելույթները նախատեսված են 10 քաղաքներում։ Կիևի մետրոյի կայարանի մոտ անակնկալ համերգին Կիկաբիձեի հետ նվագել են փողոցային երաժիշտներ։

 

Նա կատարել է իր մի քանի հայտնի երգերը, նրա ելույթն ուղեկցել են բորտուղեկցորդուհիների համազգեստով երեք պարուհիներ։

 

77-ամյա երգիչ-դերասանն այս գարնանը Կիևում իր համերգը նվիրել է «Երկնային հարյուրյակի» հիշատակին։

 

Վախթանգ Կիկաբիձեին նկատել են Կիևի ստորգետնյա անցումում երգելիս (տեսանյութ)