Ամերիկացի նկարիչը 5 մետրանոց «բեթմոբիլ» է հավաքել լեգոյի մասնիկներից
Ամերիկացի նկարիչ Նաթան Սավայան «լեգո» խաղալիքներից իրական չափսերի բեթմոբիլ է հավաքել:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` 5.5 մետր երկարությամբ և 680 կգ կշռող քանդակը հավաքվել է 500 000 մասնիկից երեք ամսում: Բեթմենի մասին ֆիլմի մեքենայի դիզայնին հնարավորինս նման պատրաստելու համար նկարչին օգնության է հասել DC Entertainment, ընկերության դիզայները:
Մեքենա-քանդակի վրա պատկերված է Բեթմենի տարբերանշանը, իսկ արտանետման խողովակից խաղալիքային կրակ է դուրս ժայթքում:
Նաթան Սավայան հայտնի է լեգոյից պատրաստվող իր ստեղծագործություններով: Նա ցուցադրություններ է անցկացնում աշխարհի տարբեր քաղաքներում:










