«Խելագար Մաքսը-4» ֆիլմը որոշել են ներկայացնել «Օսկարի»

15:29 • 14.10.15

Warner Bros. կինոստուդիան մտադիր է «Խելագար Մաքսը- 4. Ցասման ճանապարհ» մարտաֆիլմը ներկայացնել «Օսկար» հեղինակավոր մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, սոցցանցի իր էջում գրել է ամերիկացի կինոքննադատ Մայք ՄքԳրենահանը։

 

«Սա պաշտոնական է։ Warner Bros.-ը «Խելագար Մաքսը-4» ֆիլմն առաջ է տանում որպես լավագույն  ֆիլմ»,-Twitter-ում գրել է կինոքննադատը։ Նրա խոսքով՝ ընկերությունը մտադիր է գլխավոր դերակատարներին՝ Թոմ Հարդիին և Շարլիզ Թերոնին նույնպես ներկայացնել «Օսկարի»։

 

Ստուդիան դեռ պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը։

 

«Խելագար Մաքսը-4» ֆիլմը վարձույթ է դուրս եկել 2015 թվականի մայիսին և փաստացի անհաջողության մատնվել, գրում է աղբյուրը։ Ֆիլմը վաստակել է ընդամենը 374 մլն դոլար, դրա արտադրության և առաջխաղացման համար ստուդիան գրեթե նույնքան է ծախսել։ Ինչևէ, ռեժիսոր Ջորջ Միլլերը հայտարարել է, որ կթողարկի ևս 1 կամ 2 ֆիլմ։

 

«Օսկարի» թեկնածուները կհայտարարվեն 2016թ.-ի հունվարի 14-ին։
 

«Խելագար Մաքսը-4» ֆիլմը որոշել են ներկայացնել «Օսկարի»