Տարանտինոն պատմել է սևամորթ քննադատների կողմից հարձակումների մասին

09:25 • 14.10.15

KEVIN WINTER VIA GETTY IMAGES

 

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն պատմել է «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում ստրկության դերի նվազեցման համար իրեն ուղղված մեղադրանքների մասին, որոնք նա ստացել է սևամորթ գրողներից և ռեժիսորներից, գրում է gazeta.ru-ն։

 

«Երբ սևամորթ քննադատները վատ գրաքննություններ գրեցին «Ջանգոյի» վերաբերյալ, ես թքած ունեի: Եթե մարդկանց դուր չեն գալիս իմ ֆիլմերը՝ նրանց դուր չեն գալիս իմ ֆիլմերը, և եթե նրանք դրանք չեն հասկանում, դա կարևոր չէ։ Ինձ համար վատ նստվածք է թողել հետևյալը՝ շատ ժամանակ է անցել այն պահից, երբ սցենարիստի մաշկի գույնը կարող էր ազդեցություն թողնել տեքստի վրա: Վատ գրաքննությունների մեծ մասում իմ շարժառիթները ներկայացրել են բացասական լույսի ներքո։ Իբր ես գերչարագործ եմ, ով այս ամենն անում է»,- ասել է նա։

 

Տարանտինոյի խոսքով՝ նրա մոտ տպավորություն է ստեղծվել, որ իր հասցեին հնչած քննադատության մի մասի պատճառը բացառապես նրա մաշկի գույնն է։

 

 

Տարանտինոն պատմել է սևամորթ քննադատների կողմից հարձակումների մասին