Վարչապետի այցի առիթով ուզբեկներին ստիպել են հավաքած բամբակը նորից «կպցնել» դաշտերում

00:02 • 14.10.15

«Ազատության» ուզբեկական ծառայության հղումով nur.kz-ն հայտնում է Ուզբեկստանում տեղի ունեցած արտասովոր միջադեպի մասին, որը գրանցվել էր ավելի վաղ:

Ըստ այդմ` սեպտեմբերի 30-ին Ֆերղանայի շրջանում 400 ուզբեկների ստիպել են բամբակի դաշտերում հետ իրենց տեղը «կպցնել» արդեն հավաքված բամբակը:

Նման «հանձնարարության» առիթը եղել է այդ շրջանի երկրի վարչապետի այցը, իսկ գյուղացիներին ասվել է, որ դաշտերը «պետք է գեղեցիկ նայվեն»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուզբեկ իրավապահները տեղի մարմնավաճառներին ստիպել են բամբակ հավաքել` սպառնալիքների ներքո:

Վարչապետի այցի առիթով ուզբեկներին ստիպել են հավաքած բամբակը նորից «կպցնել» դաշտերում