«Ալի և Նինո». Բաթումիի հայտնի արձանի պատմությունը (տեսանյութ)
Boredpanda-ն անդրադարձել է Վրաստանում գտնվող «Ալի և Նինո»՝ 8 մետր բարձրությամբ քանդակին՝ ներկայացնելով դրա ստեղծման պատմությունը:
Վրաց քանդակագործ Թամար Կվեսիտաձեի շարժվող քանդակը տեղակայված է Բաթումում: Երկու կերպարները խորհրդանշում են մահմեդական տղային` Ալի անունով և վրաց արքայադստերը` Նինոյին, որոնց սիրո պատմությունը, ըստ ադրբեջանցի գրող Կուրբան Սայիդի վեպի, ընդհատվում է Խորհրդային միության կազմավորման ֆոնին:
Արձանները սկսում են շարժվել երեկոյան 07:00-ին և կարճատև «գրկախառնությունից» հետո անցնում են միմյանց կողքով: Քանդակը նախագծվել է 2007-ին, բայց տեղադրվել 2010-ին:










