Աշխարհի փոփոխության մասին Վանգայի անհասկանալի գուշակությունը բացատրվել է Սիրիայի զարգացումներով. «Էքսպրես Գազետա»

22:56 • 15.10.15

Ռուսաստանյան «Էքսպրես գազետա»-ն ուշադրություն է հրավիրել Վանգայի հին գուշակության վրա` Սիրիայի պատերազմում նոր զարգացումների լույսի ներքո:

Աղբյուրը նկատում է, որ նախկինում այնքան էլ հասկանալի չէր բուլղարացի հայտնի պայծառատեսի գուշակությունը: Իր մահից առաջ Վանգան ասել էր հետևյալը. «Ինձ հարցնում են. «Արդյո՞ք շուտ աշխարհ կգա հին վարդապետությունը»: Ոչ, ոչ շուտ: Դեռ Սիրիան չի ընկել: Սիրիան փուլ կգա հաղթողի ոտքերի առաջ, սակայն հաղթողն այն չի լինի»:

Ըստ աղբյուրի` այժմ երբ Սիրիայում կատաղի ու վճռորոշ մարտեր են ընթանում իսլամիստների դեմ, թվում է` գուշակված ժամանակը եկել է: Այս համատեքստում աղբյուրը մեջբերում է Վանգայի այլ խոսք այն մասին, թե «նոր վարդապետությունը գալու է Ռուսաստանից», «Ռուսաստանը արծվի նման ճախրելու է երկրի վրա»:

Աղբյուրի մեկնաբանությամբ` Վանգան նկատի է ունեցել, որ նոր աշխարհը սկսվելու է այնտեղից, որտեղից ժամանակին ամեն ինչ սխալ է գնացել: Դիմելով բիբլիական պատումներին` աղբյուրը հիշեցնում է, որ ըստ լեգենդի՝ հենց Սիրիայում է տեղի ունեցել առաջին սպանությունը. Դամասկոսի մերձակայքում է, որ Կայենը սպանել էր իր եղբորը` Աբելին:

 

Աշխարհի փոփոխության մասին Վանգայի անհասկանալի գուշակությունը բացատրվել է Սիրիայի զարգացումներով. «Էքսպրես Գազետա»