«Հղի» Ռենե Զելվեգերը՝ «Բրիջիթ Ջոնսի» շարունակության նկարահանումների հրապարակում (լուսանկարներ)

17:36 • 15.10.15

Դերասանուհի Ռենե Զելվեգերը հրաժարվել է ևս մեկ անգամ գիրանալ Բրիջիթ Ջոնսի մասին հերթական ֆիլմում գլխավոր դերի համար։ Բայց, այնուամենայնիվ, նա ստիպված է եղել դա անել. կատակերգության երրորդ հատվածը կոչվում է «Բրիջիթ Ջոնսի երեխան», այնպես որ Ռենեի փորիկն, այնուամենայնիվ, մեծացել է, թեկուզև՝ դնովի, գրում է tatler.ru-ն։ 

 

Չնայած դրան՝ սիրելի տղամարդուն՝ Քոլին Ֆյորթի դերակատարմամբ Մարկ Դարսիին սիրելիի ավելորդ քաշը երբեք էլ չի խանգարել. ֆիլմում նա լինելու է Բրիջիթի կողքին անգամ հակառակ գրական սկզբնաղբյուրի (գրող Հելեն Ֆիլդինգն անողոքաբար սպանել է պարոն Դարսիին երրորդ հատվածում, իսկ պրոդյուսերները որոշել են պահպանել նրա կյանքը)։

 

 

«Հղի» Ռենե Զելվեգերը՝ «Բրիջիթ Ջոնսի» շարունակության նկարահանումների հրապարակում (լուսանկարներ)