Փոքրիկ Էլեն Ասոյանը հաղթանակ է տարել Թուրքիայում կազմակերպված գեղեցկության մրցույթում

12:35 • 16.10.15

 


Փոքրիկ Էլեն Ասոյանը Թուրքիայի Բոդրում քաղաքում անցկացված «Միջազգային գեղեցկության և նորաձևության մրցույթ 2015թ-ից» Հայաստան է վերադարձել հաղթանակով: Նրան է շնորհվել «Տիեզերքի փոքրիկ արքայադուստր», Աշխարհի «Թոփ մոդել»  տիտղոսները, բացի այդ փոքրիկն արժանացել է «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի պատվավոր անդամ» կոչմանը:


Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց փոքրիկի հայրը՝ նշելով, որ Էլեն Ասոյանը մրցույթի ժամանակ ստացել է նաև «Գրան պրի» մրցանակը:


Նշենք, որ փոքրիկը երկրորդ անգամ է Թուրքիայում կազմակերպված գեղեցկության մրցույթում հաղթանակ տանում: Այս տարի մրցույթը կազմակերպվել է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում:


Նշենք նաև, որ մրցույթին մասնակցել են 30 երկրներից ավելի քան 50 մասնակիցներ, ովքեր հաղթել էին իրենց երկրներում և եկել էին նոր տիտղոսների ետևից:

 

Փոքրիկը վերադարձել է Հայաստան և արդեն իսկ ստացել է բազում հրավերներ տարբեր երկրներում անցկացվող գեղեցկության և նորաձևության մրցույթներից:

 

Փոքրիկի հայրիկն ընդգծեց, որ Էլենը չունի պետական աջակցություն և ոչ էլ որևէ հովանավոր:

 

 

 

 

 

 

Փոքրիկ Էլեն Ասոյանը հաղթանակ է տարել Թուրքիայում կազմակերպված գեղեցկության մրցույթում