Եգիպտացի դերասանուհին դատարանի առաջ կկանգնի՝ տղամարդկանց պոռնոկայքեր այցելելու կոչ անելու համար
Եգիպտացի դերասանուհի Էնթիսարը դատարանի առաջ կկանգնի, քանի որ al-Qahira Waalnas հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե երիտասարդները պետք է պոռնոգրաֆիկ տեսանյութեր դիտեն, եթե ինչ-ինչ պատճառներով չեն ամուսնացել, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Հայտնի դերասանուհու ասածների դեմ բողոքի արշավ էր սկսվել՝ «Ո՞վ է սիրում Եգիպտոսը» խորագրով։
Ավելի ուշ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել դերասանուհուն։ Նրա մասնակցությամբ դատական լսումները կսկսվեն նոյեմբերի 10-ին։
Համաձայն արաբական երկրի օրենքների՝ դերասանուհուն մինչև մեկ տարվա ազատազրկում կարող է սպառնալ։
2015 թվականի հոկտեմբերի 10-ին al-Qahira Waalnas-ի եթերում 44-ամյա Էնթիսարը կարծիք էր հայտնել, որ չամուսնացած տղաները պետք է պոռնոկայքեր այցելեն, որպեսզի իմանան, թե ինչ պետք է անեն հարսանիքից հետո։
Նրա խոսքով՝ երիտասարդ եգիպտոսցիների մեծ մասը կրոնական արգելքների պատճառով սեքսուալ փորձ չունի, իսկ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերը կօգնեն հասկանալ, թե ինչպես պետք է գործեն առաջին անգամ։










