ՀՀ Նախագահի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

14:03 • 20.09.16

ՀՀ Նախագահի հրամանագրով այսօր Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Ստորև ներկայացնում ենք նորանշանակ նախարարի կենսագրական տվյալները։

Աշոտ Լևոնի Մանուկյանը ծնվել է  08/04/1968 թ.-ին, անկուսակցական է, ունի բարձրագույն կրթություն:  Սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մասնագիտությամբ՝ ինժեներ-մեխանիկ, գործարար կառավարման մագիստրոս է, ունի գիտական աստիճան: Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Ծառայել է Խորհրդային բանակում: Աշխատել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթում  հատուկ թղթակից, Բանկային վերահսկողների Բազելյան միջազգային կոմիտեում` որպես Անդրկովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանային խմբի գործադիր քարտուղար, ՀՀ կենտրոնական բանկում`որպես աշխատակազմի ղեկավար/խորհրդի քարտուղար, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում`որպես հայցորդ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` աշխատակազմի ղեկավար/գլխավոր վարչության պետ, Տնտեսական բարեփոխումների տեղեկատվական-վերլուծական կենտրոնում՝ որպես (Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիր)` ծրագրի ղեկավար-կենտրոնի տնօրեն:

Աշխատել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմում` որպես ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ազգային հեռուստատեսություն` գործադիր տնօրենի տեղակալ, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունում` խորհրդի փոխնախագահ, «Միցուբիշի» կորպորացիայում` խորհրդատու, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրենի տեղակալ,
Հայաստանի պետական տնտեագիտական համալսարանում` հայցորդ, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրենի տեղակալ: 2012 «Թելասի» ԲԸ-ում` գլխավոր տնօրեն,  2015թ. առ այսօր «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ում` գլխավոր տնօրեն:

           

 

 

ՀՀ Նախագահի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար