Հայտնի է Վինիսիուսի որակազրկման իրական պատճառները
Հայտնի են դարձել այն հիմնական պատճառները, որոնց հիման վրա Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն երկարատև որակազրկման է ենթարկել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։ Այս մասին հայտնում է Fútbolgate պորտալը՝ հղում անելով կառույցի պաշտոնական փաստաթղթին։
Կարգապահական մարմնի կայացրած վճռի համաձայն՝ բրազիլացի ֆուտբոլիստի պատիժը ձևավորվել է երկու առանձին դրվագների հանրագումարից.
- 2 խաղ որակազրկում ֆուտբոլիստը ստացել է կանոնակարգի 130.2 հոդվածով՝ գնդակի համար պայքարից դուրս «բռնի գործողություններ» կատարելու համար (խոսքը դրվագի մասին է, երբ բրազիլացին քաշել էր «Վիլյառեալի» պաշտպան Նեյթան-Դիլան Սալիբայի մազերից)։
- Եվս 2 խաղով Վինիսիուսը պատժվել է 127-րդ հոդվածով՝ կարմիր քարտ ստանալուց հետո գլխավոր մրցավարական անձնակազմի հասցեին հնչեցրած ագրեսիվ բողոքների և արտահայտությունների համար։
Այսպիսով, ընդհանուր առմամբ «արքայական» ակումբի վինգերը բաց կթողնի իսպանական Լա Լիգայի առաջիկա չորս հանդիպումները՝ «Սևիլիայի», կատալոնական «Բարսելոնայի», «Ռասինգի» և «Վալենսիայի» դեմ։














