«Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթի շրջանակում մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի կազմակերպման և անցկացման շրջանակում մայրաքաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Հոկտեմբերի 17-ին. ժամը 7․00-ից մինչև 13․00-ն՝ Հրազդանի կիրճի 5 կմ հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարակից տարածքից։ Ժամը 6․00-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 21։00-ն՝ Զաքյան փողոցը՝ Խորենացի-Գրիգոր Լուսավորիչ հատվածում։
Հոկտեմբերի 18-ին. ժամը 6․00-ից մինչև 8․40-ը երթևեկությունը կսահմանափակվի՝ Խորենացի փողոցում՝ Զաքյան փողոցից մինչև Իտալիայի փողոց, Բեյրութի, Իտալիայի և Վազգեն Սարգսյան փողոցներում՝ ամբողջությամբ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Մելիք-Ադամյան փողոց, Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը՝ ամբողջությամբ։
Ժամը 6․00-ից մինչև 9․15-ը՝ Թումանյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց հատվածում, Սայաթ-Նովայի պողոտան՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց հատվածում, Հանրապետության փողոցը՝ Աղասի Խանջյան փողոցից մինչև Վարդանանց փողոց հատվածում։
Ժամը 6․00-ից մինչև 9․45-ը՝ Նալբանդյան փողոցը՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Կորյունի փողոց / Սայաթ-Նովայի պողոտա, Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից մինչև Ալեք Մանուկյան փողոց, Ալեք Մանուկյան և Իսահակյան փողոցները՝ ամբողջությամբ։
Ժամը 6․00-ից մինչև 10․00-ն՝ Թամանյան փողոցը՝ ամբողջությամբ, Մոսկովյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։ Մինչև 10․10-ը՝ Սարյան փողոցը՝ Մոսկովյան փողոցից մինչև Լեոյի փողոց։ Մինչև 10․20-ը՝ Լեոյի փողոցն՝ ամբողջությամբ, Պարոնյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Հնդկաստանի փողոց։ Մինչև 10․30-ը՝ Հնդկաստանի և Ձորափի փողոցներն՝ ամբողջությամբ։ Մինչև 14․00-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Իտալիայի փողոց հատվածում։ Մինչև 14․30-ը՝ Հրազդանի կիրճի և Նիկիտա Սիմոնյան փողոցները՝ ամբողջությամբ։
Ժամը 7․00-ից մինչև 14․30-ը՝ Հաղթանակի կամուրջը՝ մասնակի, Արգիշտիի փողոցն՝ ամբողջությամբ, Մաշտոցի պողոտան՝ Հաղթանակի կամրջից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց հատվածում։
«ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները։











