Ես երբեք նրա վրա այդքան գումար չէի ծախսի․ Պետին՝ Բրեդլի Բարկոլայի մասին

23:14 • 13.10.26

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին քննադատել է «Լիվերպուլի» եզրային հարձակվող Բրեդլի Բարկոլային:

Ըստ փորձագետի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը, որը 140 միլիոն եվրոյի դիմաց ՊՍԺ-ից տեղափոխվել է անգլիական ակումբ, առայժմ չի արդարացնում իր տրանսֆերային արժեքը։

««Լիվերպուլը» չափազանց շատ գումար է վճարել Բարկոլայի համար։ Ես երբեք նրա տրանսֆերի համար 120 միլիոն ֆունտ չէի ծախսի։ Մենք բոլորս գիտենք, որ նա լավ խաղացող է, երբեմն կարող է հիանալի խաղ ցուցադրել, բայց նրան պակասում է կայունությունը խաղադաշտում»,- հայտարարել է Պետին talkSPORT-ի եթերում:

Նշենք, որ Բարկոլան մերսիսայդցիների կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման՝ իր ակտիվում չգրանցելով ոչ մի արդյունավետ գործողություն։

Աղբյուրը`ArmSport.am