Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. Լուկաշենկո
Բելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, սակայն պատրաստվում է պատերազմի, որպեսզի խուսափի դրանից, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Իմ կողմից անկեղծորեն և ազնվորեն ասվել է, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, որպեսզի խուսափենք դրանից: Մենք չենք պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, ինչպես վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում մեր արևմտյան «բարեկամները» արշավ են ծավալել, թե Ռուսաստանը Բելառուսի տարածքից և Բելառուսի հետ միասին հարձակվելու է Բալթյան երկրների, հնարավոր է՝ Լեհաստանի վրա», - ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ ԶԼՄ-ներում վերջին շրջանում այսպես կոչված գործընկերները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ է տեղի ունենում Բելառուսի զինված ուժերում:
«Նրանց առաջին հերթին մտահոգել է այն փաստը, որ մենք չափազանց հաճախ և շատ առարկայական ու ինտենսիվորեն անցկացնում ենք ԶՈւ-ի ստորաբաժանումների ստուգումներ՝ ոչ միայն բանակի, այլև ամբողջ Զինված ուժերի», - հավելել է Բելառուսի նախագահը:














